13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ելք»-ի ուժերին, «Ծառուկյան» դաշինքին, ՀԱԿ-ին հրավիրում են հրապարակ

Հայաստանի միավորված կոմունիստական կազմակերպությունը միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող շարժմանը: Քիչ առաջ այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա ելույթով հանդես եկավ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով հայտարարեց, թե փնտրում են Սերժ Սարգսյանին, սակայն չեն կարողանում գտնել:

«Յուրաքանչյուրը պիտի մտածի, որ ՀՀ-ն ինքն է, որ կա, մտածեք, որ դուք եք, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ մեր երազանքների Հայաստանը: Մենք ոչ մի ազգից լավը չենք, վատը չենք: Յուրաքանչյուրն, ով կգա այստեղ, պիտի պատրաստ լինի պայքարի մինչև վերջ»,-ասաց նա:

Լևոն Բարսեղյանը դիմեց ՀԱԿ-ին, «Ելքի» մյուս երկու ուժերին՝ «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետությանը», ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքին գալ հրապարակ. «Որշեք, առաջարկում ենք, կոչ ենք անում, եթե զգում եք, որ այս մարդու իշխանությունը լրացուցիչ վտանգ է առաջացնում ՀՀ-ի համար, եկեք էայստեղ»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ