07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովի նախագահը ընդունել է Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը ուսանողներին միևնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումները ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրների քննարկման և մտքերի փոխանակման տեսանկունից: Այնուհետև խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ:

«Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին և դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարևորվել է կրթական ոլորտում հետևողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը:

Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երևանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա:

Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին և այլ թեմաների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ