05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

4 ուժերի համագործակցությունը կհանգեցնի՞ իշխանափոխության /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի բացառում, որ  ՀԱԿ-ի՝ մարտի մեկին նախատեսված հանրահավաքին ներկա գտնվի նաև ՛՛Ժառանգությունը՛՛: ՛՛Շատ հնարավոր է, որ լինենք, որովհետև ՀԱԿ-ն է անցկացնում, ենթադրվում է, որ պետք է հրավեր լինի, սակայն ժողովրդի լայն զանգված պետք է մասնակցի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ ՛՛մարտի մեկը՛՛ 2008 թվականի ընտրությունների վատ ու դաժան ավարտն է  խորհրդանշում, և նա կարծում է, դա հանրահավաքը մասսայական կդառնա, որովհետև այդ խարանը դաջված է պետության ճակատին:

Հարցին, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի համատեղ գործունեությունը կարող է ԱԺ-ից դուրս էլ շարունակվել ու հանգեցնել իշխանափոխության, Հակոբյանը պատասխանեց, որ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող այդ խնդիրները լուծել:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ