19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարության այսօրվա նիստը բուռն է եղել

 «Օրակարգում ունեինք 73 հարց, ու բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան», -այսօր Կառավարության առաջին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
 

Հարցին՝ այսօր ավելի ազատ էին արտահայտվում կառավարության անդամները, եղան բանավեճեր, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ առաջին փակ նիստի օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան։

 Նա ընդգծեց՝ իր ներկայությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսում է այն մասին, որ կառավարությունը բաց է և թափանցիկ: «Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաև նրանով, որ լայն օրակարգ ուներ»,-ասաց նա և նշեց, որ առայժմ տարբերություն չկա նիստերի բաց, թե փակ լինելու առումով։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ