17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահը ցավակցել է

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ