03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Իմ ելույթը չի հակասում բոլոր մնացած ելույթներին. Կարեն Կարապետյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջապես թնջուկը, որ կար ապագա վարչապետի իշխանական թեկնածուի հետ, ավարտվեց:

«Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, «Հանրապետական» կուսակցությունը ձեզ որպես տեխնոլոգիա կիրառեցին ընտրությունների ժամանակ, և մարդիկ դրան տրվեցին, և կա մեծ հիասթափություն՝ ձեզ հետ կապված»,-ասաց նա՝ դիմելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:

Վերջինս արձագանքեց, որ պատգամավորի հարցը չի վերաբերում կառավարության գործունեությունը, ամեն դեպքում հավելեց. «Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, իմ ելույթը չի հակասում բոլոր մնացած ելույթներին, եթե ուշադիր նայել եք»:

Մարուքյանն էլ ասաց՝ ինքը չի հիասթափվել, որովհետև հույսեր չի էլ կապել, սակայն մարդիկ կան, այդ թվում որոշ քաղաքական գործիչներ, որ հույս են կապել, նրանք են հիասթափվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ որպես կուսակցության առաջին դեմք՝ առաջարկելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց ՌԴ-ում վարորդների վիճակից, որտեղ հայկական վարորդական իրավունքները չեն ընդունվում, վարչապետի պաշտոնակատարն էլ արձագանքեց, թե եթե վարորդները խնդիրներ ունեն, իրենց կլուծեն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ