25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը բացարձակ տոտալ արհամարհանք ունի

Ազգային ժողովում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ բուն թեմային անցնելը նկատեց, թե պետք է արձանագրել, որ խորհրդարանական կառավարման անցումը նշանավորվում են կառավարության բացարձակ տոտալ արհամարհանքով, քանի որ հարկ չեն համարել գալ և ասել՝ ինչու են դեմ այս նախաձեռնությանը: Զոհրաբյանը շարունակեց, թե մեր երկրում դեղերի ոլորոտում տիրում է կատարյալ «բեսպրիդել»:

Ըստ նրա՝ այս ոլորտը պետք է համակարգային փոփոխության ենթարկվի: «Ինձ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում խորհրադարան բերվող որոշ օրենքներ իրենց մեջ ինչ-որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչների ներքին բիզնեսների նոր վերաբաժանման փուլ են սկսել: Ակնհայտ շահերի բախում է, կարծես, նկատվում, մարդիկ, ովքեր ունեն դեղատներ, առաջարկում են՝ եկեք, դեղատներին էլ հնարավորություն տանք ներկրել դեղորայք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ