Հավերժ վարչապետ. Հայկական Ժամանակ

2022 թ. Ազգային ժողովում վարչապետի ընտրության չի լինի: 2022-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նորընտիր Աժ-ի լիազորությունները սկսեն գործել, ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ կնշանակի Աժ մեծամասնության առաջարկած թեկնածուին:
Այդ դրույթն ամրագրված է ՀՀ գործող Աահմւանադրության 6-րդ գլխի 149-րդ հոդվածում: Ստացվում Է, եթե ՀՀԿ-ն շարունակի 22-ի ընտրություններից հետո էլ լինել բացարձակ մեծամասնություն, ապա կուսակցության անդամների համար անփոխարինե|ի Սերժ Սարգսյանը կարող է ցմահ լինել վարչապետ: Մյուս խմբակցությունները մեխանիկորեն զրկվում են թեկնածու առաջադրելու հնարավորությունից: Թեեւ, նկատենք, որ խորհրդարանական երեք ուժերն այսօր չեն էլ օգտվում այս պահին իրենց տրված այդ գործիքից:
Ինչ վերաբերվում Է 2018-ին՝ վարչսւպետի հրաժարական ներկայացնելու դեպքում եւ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ 7-օրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապեւոն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: