03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի որոշել

Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ “Ժառանգության ” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ քաղաքական դաշտը տեկտոնական իրավիճակում է, որը կարող է բերել թե երկրաշարժի, թե հրաբխի: Վերլուծելով  ասելիքը քաղաքական գործիչը նախ անդրադարձավ  ”Ժառանգություն” կուսակցության շուրջ առաջացած վերջին շրջանի լայնամաշտաբ քննարկումներին.

”Վերջին ժամանակաշրջանում ժառանգությունը մշտապես և  լրագրողական համքարության և քաղաքական դեմքերի շուրթերին էր: Առաջին հերթին դրական եմ գնահատում Թևան Պողոսյանի պատգամավորական մանդատը հետ վերցնելու որոշմանը: Նա այս տարիների ընթացքում բացառապես դրական գործնեություն է ծավալել, մասնավորապես արտաքին ճակատում և հույս ունենք, որ դրական և ավելի ծավալուն գործնեություն կծավալի նաև հետագայում”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

”Ժառանգության” փոխնախագահը անդրադարձավ նաև կուսակցության փլուզման շուրջ առաջացած խոսակցություններին. ”Չար լեզուները կարծում էին, որ Թևան Պողոսյանի վայր դնելու հետո ժառանգությունը կքանդվի:Սակայն դա այդպես չէր կարող լինել և փառք Աստծո մենք հասկացանք միմյանց”:

Մարտիրոսյանը քննարկեց  նաև փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրվելիք հանրահավաքի մասին խոսակցությունները.”Ապատեղեկատվության նոր հոսք կա, որ մենք փետրվարի 18-ին  միտինգ ենք անելու, բայց նշեմ, որ մենք դեռ չենք որոշել ֆորմատը: Այդ մասին մենք կտեղեկացնենք ավելի ուշ”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ