03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն հերոսի հիշատակի

Երեկ՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սեւան-Գավառ  մայրուղու հարեւանությամբ  տեղադրվել է  21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու  պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երեւան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:  Միջոցառմանը ներկա են եղել   հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզայինիշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան  հյուրեր,  նորաշենցիներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ