17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանը նկատողություն է արել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` “Սյունիք” իստիտուտը, Երեւանի “Գլաձոր” համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, “Ազպաթ-վետերան” դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտը, Երեւանի “Մանց” համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու “Պրոգրես” համալսարանը բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների եւ պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում:

Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն  ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել` “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքը, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքը,  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի  պահանջները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք   հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության  արդյունքների մասին տեղեկանքը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ