18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աբրահամյանը ջղայնացածներին չի պատասխանում…փոխադարձ հորդորներ ու խորհուրդներ ԱԺ-ում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներն ներկայացրեց այն հարցերը, որոնք քննարկվելու են այս քառօրյայում: Օրակարգը ընդունվեց, որից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե օրակարգում ներկայացված հարցերի հեղինակը այն կառավարությունն է, որը պիտի այժմ հրաժարական տված լիներ: Նա հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած տնտեսական աճը կառավարությունը չի կարողացել ապահովել:

՛՛Ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, այն պատճառով, որ ձեր ստանձնած պարտավորություններին պետք չէ՞ լուրջ վերաբերվել, ինչպես միշտ եղել է՛՛,-հարցրեց Փաշինյանը:

Պատգամավորի հարցը վերաբերում էր ԱԺ նախագահին, նիստը վարող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Փաշինյանի հարցը կապ չունի օրակարգի հետ:

Փաշինյանը շարունակեց, Շարմազանովը պահանջեց անջատել խոսափողը : Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց՝ քանի որ Փաշինյանը զայրացած է, ինքը  ջղայնացած մարդկանց չի պատասխանում:

Մտքերի փոխանակության ժամանակ Փաշինյանը հորդորեց Շարմազանովին չչարաշահել սեփական լիազորությունները :

՛՛Շնորհակալություն խորհրդի համար՛՛,-արձագանքեց ԱԺ փոխանախագահը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ