31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրեբունու ծառայության ղեկավարի գլխին էր քար կպել.թեժ իրավիճակ դատարանում

Երեւանի ընդհա նուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին անկարգությունների գործով դատական նիստը:

Վկայության համար դատարան էր հրավիրվել ոստիկանության աշխատակից Վահան Կարգյոզովը:

Մեղադրողը վկայի ցուցմունքից հետո հայտարարեց, որ հակասություններ կան վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։

«Հակասությունն այն է, որ վկան այստեղ ասաց, թե չի հիշում, որ ժամին է բախումը սկսվել, սակայն նախաքննության ընթացքում կոնկրետ ժամ է նշել։ Նախաքննության ընթացքում նշել է, որ 30-40 անձ է մասնակցել բախումներին, իսկ դատարանում հայտարարեց, որ չնչին մասն է այդ 30-40 հոգուց մասնակցել բախումներին։ Նախաքննության ժամանակ ասել էր, որ բնակիչները ոստիկաններին էին հայհոյում, իսկ հիմա ասում է, որ անանուն էին հայհոյում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվի»,- միջնորդեց  մեղադրողը։

Նախագահող  դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դատարանում հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

 Վահան Կարագյոզովը հայտնեց, որ բախման ընթացքում հիմնականում Սարի թաղի բնակիչներ են եղել, որոնք ոտքով կամ ձեռքով հարվածում էին, իսկ ոստիկաններն ընդամենը պաշտպանվում էին։

«Բնակիչները քարեր, փայտեր էին շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Իմացել եմ, որ ոստիկան Մկոյան Հրաչի ոտքին էր քար կպել եւ Էրեբունու ծառայության ղեկավարի գլխին էր քար կպել»,- ցուցմունք տվեց վկան։

Գործով մեղադրյալ Անդրանիկ Քյոսեյանը տեղից դիմեց վկային. «Սաղ կյանքդ պատասխան տվեցիր, կխնդաս բա ինչ կանես»:

Վկան նշեց, որ ինքն է դեպքը 1 րոպեից ավելի  նկարահանել է, նաեւ պատմեց, որ եւս մեկ անձ, ամենայն հավանականությամբ լրագրող է նկարահանել միջադեպը։

Դատական նիստն այսօր ավատվեց, գործով եւս մեկ վկա կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 8-ին։

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ