05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևանի կենտրոնում երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ

Ապրիլի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման են ենթարկել 1994-ին ծնված մի տղամարդու և ոստիկանություն են հրավիրել երկու կանանց: Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ նշված վայրում աղջիկներից մեկը հայտնել է, որ տղամարդը կրակել է իր ուղղությամբ:

Պարզվել է, որ նույն օրը՝ 16:45-ինm Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում ուսով դիտավորյալ հարվածելու պատճառով աղջիկը վիրավորել է այդ տղամարդուն, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով կրակոց է արձակել այդ կանանց ուղղությամբ, որի հետևանքով այդ աղջիկը ստացել է մարմնական վնասվածք, ումից ստացվել է հաղորդում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ