11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուսուցչուհու հարվածի հետեւանքով երեխան կոտրվածք է ստացել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է աշալերտներից մեկին, ինչի հետեւանքով աշակերտը կոտրվածք է ստացել։

““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ 23-ամյա նորելուկ ուսուցչուհին այդ փաստից բնավ վատ չի զգացել, նա հայտարարել է, որ ինքը սկզբունքորեն մնալու է եւ աշխատելու դպրոցում։ Ի դեպ, ուսուցչուհու մայրը մարզպետարանի իրավաբանն է։

“ՉԻ”-ն փորձեց Արարատի մարզպետարանից տեղեկություններ ստանալ կատարվածի մասին, սակայն մարզպետարանի ընդունարանի հեռախոսն անընդհատ պատասխանում էր անգլերենով՝ խնդրելով “մեսիջ” թողնել։

“ՉԻ”-ն փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկություններ ստանալ դեպքի կապակցությամբ։ Լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց. “Մեր աշխատակիցները զբաղվել են այդ գործով եւ ոնց որ նկարագրել են, երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի, ու երեխայի մատը դուրս է ընկել””,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ