15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հետո սերունդներն են մեղադրելու, որ քաջություն չունեցանք

“Ամենահեշտ բանը քննադատությունն է, այ երբ հարցնում ենք, թե դու ինչպես եք պատրաստվում դա անել, այստեղ խնդիրներ են առաջանում”,-, Henaran.am-ին ասել է  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու այսօր խորհրդարանում կառավարության ներկայացրած Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթում փոփոխությունների նախագիծն այսքան քննադատվեց:

“Ռեֆորմ անելը հեշտ բան չէ: Ռեֆորմի համար երկու բան է հարկավոր` չարքաշ աշխատանք եւ ուսումնասիրություն: Մենք ութ տարի աշխատել ենք դրա վրա, փորձագետներ են ներառված եղել ՀԲ-ից, ԱՄՆ-ի ՄԶԳ-ից ”,-նշել է փոխնախարարն ու հավելել.”Ցանկացած ռեֆորմի երկրորդ մասը քաջությունն է, մենք միշտ էլ կարող ենք ասել դեռ ժամանակը չէ: Վաղը, մյուս օրը մեր սերունդները մեզ մեղադրելու են, որ մենք քաջություն չենք ունեցել այս ռեֆորմն անելու”:

Հիշեցնենք, որ փաթեթը սուր քննադատության արժանացավ հատկապես ԱԺ ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից: Դաշնակցությունն անգամ առաջարկեց հանրաքվեի դնել այն:

Մեր հարցին, թե ներկայացված փաթեթն արդյոք խոցելի կողմեր չունի, Վարդան Արամյանը պատասխանել է.”“Ըստ մեզ եւ ըստ փորձագետների, այս պահին ներկայացված փաթեթն աշխատունակ է, իսկ թե ինչ փոքր խոցելի կողմեր կարող են առաջանալ, կյանքը ցույց կտա, մենք պետք է դրան պատրաստ լինենք”: Նրա խոսքով,  տեխնիկական խմբի հետ աշխատանքի ընթացքում խնդիրներ են ի հայտ բերվել, որոնք փորձ է արվում շտկել:

“Նոր փաթեթը, ըստ էության, նոր բան չի նախատեսում, սա խաղի կանոնների հստակեցումն է եւ տեխնիկական խնդիրների լուծումներն են: Այն, ինչ ասել ենք 2010 թ.-ին, չի փոխվելու”,-եզրափակել է էկոնոմիկայի փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ