25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է ապացուցեն, որ ավելի վտանգավոր չեն

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ քաղաքական ուժերը նախ պետք է գիտակցեն, թե կոնկրետ որ օրկարգի շուրջ են պայքարում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին:

« Եթե կան ուժեր, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի դառնալ վարչապետ՝ պետք է կարողանան ձև գտնել»,-նկատեց նա։ Ըստ վերջինիս՝ քաղաքական ուժերն էլ, որ պայքարում են, պետք է կարողանան ցույց տալ իրենց տեսլականը, այսինքն՝ ներկայացնեն, որ իրենց իշխանության գալը վտանգավոր չի լինի:

« Ցանկացած քաղաքական ուժ, որն այսօր նման խնդիր է ունենում, պետք է կեցվածք որդեգրի, որով կհամոզի ժողովրդին, որ սա նույնի շարունակությունը չէ։ Բացի այդ արդեն քանի անգամ է ժողովուրդը փողոց դուրս եկել,  մինչև հիմա ընդդիմադիր շարժման հետ մեծ խնդիրներ ենք ունեցել, որովհետև, ի վերջո, պարզվում է, որ ռեալ օրակարգ չկա։ Շատ գործիչներ խնդիրն օգտագործում էին ու գնում գործող համակարգի հետ ինչ-որ առևտրի կամ գործարքների։ Սա արդեն այնքան պարզ է բոլորի համար, որ ժողովուրդը որևէ հավատ չունի որևէ ուժի նկատմամբ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նա, միաժամանակ, նկատեց, որ ով էլ գա, գործող վարչակարգից վատը չի կարող լինել, քանի որ ահասարսուռ են այն թվերը, որ ունենք արտագաղթի, գործազրկության ոլորտում և այլն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ