26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ի՞նչ փուչիկ, ի՞նչ Յուրա». «Զինված խմբի» պարագլուխը չի հասկանում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`մարտի 30-ին շարունակվեց Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործը:

Շարունակվեցին հրապարակվել «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի ձայնագրությունները:

Ձայնագրությունների հրապարակումը լսելի չէր դահլիճում նստածների համար: Այս պատճառով լրագրողները Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Սիրուշ Աղվանիանից բացատրություն խնդրեցին:

«Փուչիկների մասին տեղեկություն չունեմ, լսվում է Յուրա անունը, սակայն ես ինչքան գիտեմ այս գործում այդ մարդը չկա: Իմ վստահորդը չի հասկանում, թե իրականում ինչ կապ ունեն այս ձայնագրությունները մեղադրանքի հետ»,-ընդգծեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ