25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՔԱՎ: Արդարադատության նախարարությունը «Արմավիր» ՔԿՀ-ից բողոքող դատապարտյալի դիմումի քննությունը հանձնարարել է նույն ՔԿՀ ծառայողներին

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:

Դատապարտյալն այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին, որից հետո 2018 թ. փետրվարի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցով դիմել է ՀՀ արդադատության նախարար Դ. Հարությունյանին:

Նախարարությունը հերթական անգամ ՔԿՀ-ում առկա խնդիրների մասին դիմումը վերահասցեագրել է Քրեակատարողական վարչություն, որն էլ դիմումը նույն՝ «Արմավիր»  ՔԿՀ է ուղարկել:

«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցը 2018 թ. փետրվարի 20-ին գրավոր բացատրագիր է վերցրել դատապարտյալ Ա. Մ.-ից, որում վերջինս նշել է, թե ահազանգը կատարել է «հոգեկան ընկճված վիճակում և ցանկացել է դրանով ուշադրություն գրավել»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ