25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական հեղինակության պակասը, կամ «էդ անտերը հո զոռո՞վ չի»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում է, որ «Ելք» դաշինքում գիտեն ինչպես լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, որ ինքը եղել է վարչապետ ու պատկերացնում է այն դժվարությունները, որոնք կանգնած են պետության առջև։ Մի կողմ թողնենք վերջինիս անպտուղ վարչապետության տարիները։ Անձամբ ինձ համար Արամ Զավենի Սարգսյանը զուտ մարդկային առումով իսկապես եղել է բացառիկ պարկեշտ, բարի, նվիրված մարդ, սակայն քաղաքականությունը միայն բարոյական հատկանիշներով դիտարկելն այնքան էլ շնորհակալ գործ չէ։ Սա ամենևին չի նշանակում, որ հակառակ գործելաոճը պետք է լինի անբարոյականությունը։ Իհարկե ոչ։ Բայց քաղաքագիտական աքսիոմ է, որը դեռ Վերածննդի ժամանակաշրջանում հաստատել է Նիկոլո Մաքիավելին, երբ քաղաքականությունը բաղդատեց բարոյականությունից։

Երբ նախանշվում էին «Ելք» դաշինքը և նրա պոտենցիալ անդամները, հանրությունը հույս ուներ տեսնել նոր Արամ Սարգսյանի։ Հաշվի առնելով նախորդ գումարման ժամանակ նրա պահվածքը (Սարգսյանը մանդատը վայր էր դրել ու հրաժարվել պատգամավորությունից ՀԱԿ ցուցակով)՝ հույս ունեի, որ Արամ Զավենիչը ժամանակավոր դադարից հետո քաղաքական ասպարեզ կվերադառնա ավելի առույգ, ավելի իմաստնացած ու, որ ավելի կարևոր է, կցուցաբերի կազմակակերպչական ավելի մեծ ջիղ։ Ցավոք, պետք է փաստենք, որ դա այդպես էլ տեղի չի ունենում, ու նախկին վարչապետն առաջվա պես քաղաքական կոնտեքստում ընկալվում է որպես Վազգեն Սարգսյանի եղբայր։ Միայն այդքանը։ Կոնկրետ ներկա պահին, երբ դաշինքի ադամների, մասնավորապես՝ ԼՀԿ ու ՔՊ կուսակցությունների միջև առկա են լուրջ տարաձայնություններ, Զավենիչը կարծես թե պիտի կարողանար երկուսին նստեցնել մեկ սեղանի շուրջ ու քննարկումներ ծավալեր ընդհանուր հայտարար գտնելու համար, այնինչ նա կարծես թե ամեն կերպ փորձում է զերծ մնալ հնարավոր բախումից, կամ գոնե նեյտրալ դիրք գրավեր, ինչն ավելի է խորացնում ԵԼՔ-ում առկա ճգնաժամը։ Ակնհայտ է, որ Արամ Սարգսյան մարդն ու քաղաքական գործիչը բնավ էլ նույն երևույթը չեն, ու ինչքան շուտ դա հասկանան «Ելք»-ում, այնքան ավելի լավ իրենց համար։

Վաչե Սարդարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ