26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները. Փաշինյան

«Սերժ Սարգսյանը պիտի չլինի վարչապետ: Նրա կառավարման ժամանակ հայկական կողմն առաջին անգամ տարածքային կորուստներ ունեցավ, Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ՝ նվազել, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է: Նա վարչապետ պիտի չդառնա, նա է ասել, որ համարում է սխալ, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի պետության ղեկավարի պաշտոնում լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջիկա քաղաքական զարգացումների երկու սցենար է առանձնացնում. առաջինը՝ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ և երկրորդ սցենարը` հաջողվում է կանխել Սարգսյանի 3-րդ ժամկետը։

«Եթե ենթադրենք, մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում և ժողովրդին ոչ մի առաջարկ չենք անում, և Սերժ Սարգսյանն առանց որևէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է։ Մեր գործողության բացակայությունը արդեն իսկ ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, հետևաբար մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն»,-հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին կհրապարակի «14+4» գործողությունների ճանապարհային քարտեզը, որով էլ իրենք առաջիկա օրերին առաջնորդվելու են։

«Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ