13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավտովթար Գյումրիում. մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել

Մարտի 29-ին՝ ժամը 22:25-ին, Արտակար իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Խ. Հայրիկի փողոցի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  «ՎԱԶ 2101» մակնիշի 34 PA 712 պետհամարանիշի (վարորդ՝ ծնված 1988 թ. Ա. Ա. ) և «Opel Astra G» մակնիշի 35 QV 710 պետհամարանիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ «Opel»-ի վարորդը և ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա. Ք.-ը և 2001 թ. ծնված Ա. Շ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Ավստրիական մանկական հիվանդանոց», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ