25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բաներ չէր կարող հայտարարել. ՀՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանից

«Ուզելը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական կատեգորիան քաղաքական արդյունավետությունն է, քաղաքական ծրագրերն են, մենք այդ հարցը չենք քննարկել»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ուզում են տեսնել «Ծառուկյան» դաշինքին կոալիցիայում, թե ոչ:

Շարմազանովի խոսքով՝ երբ որ նման հարց քննարկվի, ինչպիսի որոշման էլ հանգեն, կներկայացնեն: «Այս պահին մեր օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դեռևս քննարկման դրված չէ»,-ասաց նա, ապա ավելացրեց. «Վաղը ինչ կլինի, կամ հինգ տարի հետո, կապրենք,կտեսնենք, մի շտապեք»:

Ա խոսելով ՀՀ_ում ԱՄՆ դեսպանի Ռիչարդ Միլսի հարցազրույցին, որտեղ անդրադարձ կար «Սասնա ծռերին»՝ Շարմազանովը նշեց, որ դա սպասված էր: «Ես կարծում եմ, որ դրական հայտարարություն էր, ժողովրդավարական երկրի դեսպանն այլ բաներ չէր կարող հայտարարել»,-նշեց Է. Շարմազանովը: Նա նշեց, որ Հայաստանը ԱՄՆ-ն դիտարկում է որպես Հայաստանի գործընկեր պետություն , որպես պետություն, որը որ ժողովրդավարական արժեքները բարձր մակարդակի վրա են: «Երկրորդը, տաօրինակ էր և անտրամաբանական, շատ դեպքերում նաև անհասկանալի, որ փորձում են իրավական վճիռներին որոշ մարդիկ, որոշ լրատվամիջոցներ միանգամից տալ քաղաքական աստառներ ու այդ քաղաքական աստառ տալը  օգուտ չի բերում ոչ Հայաստանին, ոչ մարդկանց, ոչ էլ, առհասարակ, մեր գործընկերներին»,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Ըստ նրա՝ անընդունելի է դեսպան Միլսի հայտարարությանը փորձել քաղաքական աստառ տալ ու քաղաքական ստվերի շողքի տակ ներկայացնե: «Մենք դրական ենք գնահատում պարոն դեսպանի հայտարարությունը, և, միևնույն ժամանակ, ոչ տրամաբանական ենք համարում այն գնահատականները, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանում տեսնեն մի բան, որը գոյություն չունի. Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ