31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. առաջադրվել են մեղադրանքներ, հայտարարվել՝ հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. 4 անձի առաջադրվել է մեղադրանք,  ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2017թ. Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ բնակարան գնելու հարցում աջակցելու պատճառաբանությամբ իրենից խարդախությամբ հափշտակել են գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 2017թ. հունիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Երևանի բնակիչը ճանաչվել է տուժող: 

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 4-ը Երևանի բնակիչներ են, 1-ը՝ Էջմիածնի, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի 47-ամյա բնակիչը, տեղեկանալով տուժողի՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես անշարժ գույքի գործակալ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր և խոստացել աջակցել ՊՆ-ից 2 բնակարան ձեռք բերելու հարցում։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ 47-ամյա տղամարդը բնակարանի պոտենցիալ գնորդին ծանոթացրել է իր տարբեր ընկերների հետ, որոնցից ոմանք ներկայացել են որպես Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության պաշտոնյաներ և պատրաստակամություն հայտնել աջակցել բնակարանի ձեռք բերման հարցում։    Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներն իրականացնելու, կաշառք տալու պատրվակով գնորդից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ  16.800 ԱՄՆ դոլար գումար: Քննության տվյալներով՝ խարդախությամբ գումար հափշտակելուն առնչություն է ունեցել 5 անձ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործը 4 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ