29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քոքոբելյանը՝ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավա՞ր

՛՛Անկեղծ ասած տեղեկություն չունեմ և կարծում եմ, որ այդ թեմայից խոսելը լուրջ չէ և վաղ է՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե շուտով պարզ է դառնալու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը վայր է դնելու մանդատը, թե ոչ, արդյոք տեղյա՞կ չէ՝ ինչ որոշում  է կայացրել, այսպես պատասխանեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ինքն է ցանկանում դառնալ խմբակցության ղեկավար, նա արձագանքեց. ՛՛Անհնարին բան է, և չի համապատասխանում իրականությանը, որևիցե նման բան չի կարող լինել: Ես նման ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ: Ես ցավում եմ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության համար՛՛: 

Հիշեցնենք, որ Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկավ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունից, երբ հակասություններ սկսվեցին իր կուսակցության՝ ՛՛Ազատ դեմոկրտաների՛՛ ու ՛՛Ժառանգության՛՛ միջև: Խմբակցություն այժմ ՛՛Ժառանգությունից՛՛ միայն Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանն են, իսկ Թևան Պողոսյանի մանդատին հավակնում է ՛՛Ազատ դեմոկրատներից՛՛ Մասիս Այվազյանը: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն էլ մի քանի ամիս Հայաստանում չի լինելու, խմբակցության մյուս անդամը ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանն է: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ