02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել. Զատուլին

ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը վստահեցնում է՝ Եվրասիական տնտեսական միությունը ողջ թափով դեռևս չի գործել:

«Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա ասաց, որ Ռուսաստանը բավական հեշտ է վերաբերվել նրան, որ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: 

Դիտարկմանը, թե ձեր գործընկերներից ոմանք ժամանակին Հայաստանը համարում էին Ռուսաստանի ֆորպոստ, Կոնստանտին Զատուլինն այսպես արձագանքեց. «Ես համաձայն եմ նրա հետ, ինչ ասում էր իմ ընկեր Վազգեն Սարգսյանը: Նա ասում էր, որ Ռուսաստանն ունի իր Իսրայելը Կովկասում: Ես շատ էի սիրում Վազգեն Սարգսյանին, որովհետև նա խելացի մարդ էր»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ