07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացել. Ն. Զոհրաբյան

Դեղերը դեղատոմսերով գնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ արձանագրեց, որ ներկա չէ Առողջապահության նախարարը: «Ոլորտի վերաբերող լրջագույն քննարկում է, ես սա արհամարանք եմ ընդունում խորհրդարանի նկատմամբ: Ապրիլի 9-ից, երբ նոր Սահամանադրությունը լիարժեք կմտնի ուժի մեջ, դրույթը, որ հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել կառավարության առանձին անդամներին հրաժարականը, «Ծառուկյան» խմբակցությունը կօգտվի այդ հնարավորությունից: Այն նախարարները, ովքեր ուղղակիորեն իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցը անպայման կքննարկենք և կբարձրաձայնենք»,- հայտարարեց նա:

Իսկ բուն թեմայի հետ կապված՝ նա ընդգծեց, որ որևէ մեկը չի ասում, որ ոլորտը լինի բավիթողի վիճակում, և դեղերի շրջանառություն չարվի: «Եվրոպական երկրներում կա ցիվիլ առողջապահական համակարգ, առողջապահական ապահովագրական համակարգ, այլ մեխանիզմենր են գործում: Երբ քաղաքացին գնում է դեղատուն երկու հարյուր դրամանոց դեղ գնելու և նրան ասում են, որ պետք է քսան հազար դրամանոց հետազոտություն անցնի, այդ գումարը ոչ թե վճարում է պացիենտը, այլ առողջապահական ապահովագրությունը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նորմալ ու գրագետ բժիշկները Հայաստանում շատ քիչ են: «Հիմա ես գրազ եմ առաջարկում Առողջապահության նախարարությանը, միասին մտնենք 10 բժշկից 8-ին տանք «անալգին», և ասենք՝ գրեն դեղի քիմիական բաղադրատոմսը, վստահեցնում եմ ձեզ`10-ից 8-ը չի կարող գրել»,- հայտարարեց նա:

Ապա ընդգծեց, որ նախ պետք է այս խնդիրները լուծվեր, հասկանային արդյոք ունենք պրոֆեսիոնալ դեղագործներ համակրգում, ունենք այնպիսի բժիշկներ, որոնք կարող են գրագետ նշանակել դիագնոզ և գրել դեղատոմս: «Ես կասկած ունեմ, որ սրանով մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացել, որովհետև գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, հիվանդանոցներ ունեն, ապտեկաներ իրենց հիվանդանոցներում, և հիվանդներին ուղղորդելու են այն դեղատները, որտեղ իրենց հիվանդանոցին պատկանող բժիշկը գրելու է այն դեղի անունը, որ տվյալ օլիգարխը ներկրում է անձամբ: Ո՞վ չի հասկանում` ինչ մոնոպոլիայի է տանելու այս համակարգը»,- շեշտեց նա: Ապա իր խոսքն ավարտեց անեկդոտով. «Ասում են վերջին շրջանում առողջապահությունը մեծ քայլերով աշխարհում զարգանում է, իմ տպավորությամբ` թռիչքաձև անցել է Հայաստանի վրայով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ