26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիկների համոզմամբ գնում էին դեղատուն»

 «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ միայն 6-7 տարի առաջ, այլ ավելի քան 15 տարի առաջ:

«Ստեղծված իրավիճակում դեղատները ազատ վաճառք էին իրականացնում առանց դեղատոմսերի դեղատոմսով դուրս գրվող դերերը: Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, իր համոզմունքներով, հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիկների համոզմամբ գնում էին դեղատուն, սա լավագույնն էր, երբ ինչ-որ մեկից հարցնում էին, բայց հաճախ գնում էին դեղատուն և ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ինչ կառաջարկեք, դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում, և ոչ ոք չէր կարող հասկանալ՝ ինչպես է ազդեցություն թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ