13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում կարո՞ղ են կեղծ դեղեր լինել

Ազգային ժողովում շարունակվում են դեղերը դեղատոմսերը գնելու վեևաբերյալ խորհրդարանական լսումները: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ որոշումը, որ նախապես կար, չեղարկվեց, որովհետև կային կանխատեսումներ, որ հիվանդների հոսքերը կարող էին ավելանալ, ու բոլոր ուղղությամբ դեղատոմսերի ներդրումը շատ կլիներ, դրա համար կառավարությունը որոշեց միայն հակաբիոտիկների վրա տարածել այդ որոշումը առայժմ, ապա մյուսների վրա ևս: «Այսինքն՝ ռիսկերը գնահատել ենք մենք»,-նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ դիտարկում արեց, թե շատերը դեղեր են ձեռք բերում արտերկրից, հնարավոր է, որ Հայաստանում կարող են կեղծ դեղեր լինել, և ինչու են դրսից գնում դեղեր:

«Դեղատոմսը փաստաթուղթ է, որն անցնելով բժշկի ձեռքից հիվանդին՝ ապա դեղատանը, հստակ փոխհարաբերություններ ու պատասխանատվություն է կառուցում բժշկի կողմից իր նշանակած դեղերի համար ու դեղատան կողմից դեղերը բաշխելու համար: Դեղատոմսը տեսանելի է դարձնում դեղի շարժը, կարելի է հասկանալ՝ ով է ներմուծել, ով է նշանակել, տալ գնահատականներ ու կատարել քաղաքական որոշումներ»,-պարզաբանեց Առողջապահության փոխնախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ