26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պակասում են բազմակարծությունը, երկխոսությունը և փոխզսպման գործիքները»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում   է` մեր երկրում  երբեմն  առաջանում են  հարցեր, որոնք  պետք է քննարկեն  խորհրդարանում, բայց  մեր երկրի պատագայում այդպես չի արվում։ Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

«Խորհրդարանական քննարկումների փոխարեն՝  այս քննարկումները լինում են  ինչ-որ  կուսակցությունում, այս պարագայում՝   ՀՀԿ-ում։   

Եվ  քանի որ քննարկումները լինում են «Հանրապետական»-ում, ինչ-որ որոշում գալիս է ԱԺ,  այսինքն՝ արդեն իսկ որոշված է՝ ինչ է լինելու։  Նման դեպքերում  յուրաքանչյուր քննարկում ապարդյուն է դառնում։ Թվում է ՝    բոլոր երկխոսությունները եղել են իրենց կուսակցության ներսում՝ առանց  այլ քաղաքական  ուժերի ներգրավման»։

Խոսելով խորհրդարանական կառավարման վերաբերյալ՝ պատգամավոր Գորգիսյանը  հիշեցրեց՝  խորհրդարանական կառավարման համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը փոխզսպումներն են  և բազմակարծությունը,  երկխոսությունները, որոնց արդյունքում ծնվում  են ճիշտ լուծումներ, իսկ մեր  խորհրդարանում պակասում  են   դրանք։

Խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար նոր է։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կունենանք իրական խորհրդարանական կառավարման համակարգ»,-նշեց պատգամավորը։

«Մեր թիմն ամեն ինչ կանի, որպեսզի խորհրդարանական կառավարման համակարգը, իսկապես,  կայանա  մեր երկրում », –  ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ