21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերնաշեն համայնքի նախկին ղեկավարը 5 միլիոն դրամի յուրացում է կատարել

Ոստիկանությունը Վերնաշեն համայնքում խոշոր չափի յուրացման դեպք է բացահայտել:

Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Վայոց ձորի մարզի  Վերնաշեն համայնքի նախկին համայնքապետ Միքայել Բաղդասարյանը համայնքի որոշ հատվածներում գազաֆիկացման աշխատանքներ կատարելու պատրվակով շուրջ 5 միլիոն դրամ է փոխանցել շինարարական եւ տնտեսական ապրանքներիմառեւտրով զբաղվող տարբեր ընկերությունների եւ ձեռներեցների:

Նախնական քննությամբ պարզվել է, որ ապրանքները ձեռք են բերվել մասնակիորեն եւ որոշ հատվածներում գազաֆիկացում չի կատարվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Մանրամասները  տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ