22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ամերիկացի համանախագահը անդրադարձել է հայ զինվորի մահվանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով նախօրեին զոհված հայ զինվորի մահվանը, Թվիթերի իր էջում գրել է, որ այդ լուրը ողբերգություն է:

“Երկու կողմերից մահվան դեպքերի հետ կապված իրավիճակի սրացումը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարներին”, – գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից մահացել է զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ