06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Նախագահ Սարգսյանը ճկուն պետական, քաղաքական մտածողություն ունի» /տեսանյութ/

 

«Ես վստահում եմ մեր առաջնորդին և կարծում եմ՝ նա լավ ղեկավար կարող է լինել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի մասին։

«Մենք 25 տարի է, ինչ ատերազմի մեջ ենք, օդային ճանապարհով ենք ապրանքներ ներմուծում։ Պիտի միաբան լինենք և արպես ազգ՝ մի համաձուլվածք դառնանք, ասաց Վարդապետյանը։

Նա նշեց՝ նախագահ Սարգսյանը ճկուն պետական, քաղաքական մտածողություն ունի։

«Առաջնորդն ասաց՝ երիտասարդ սերնդին պիտի հնարավորություն տրվի՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Դա ավագների կողմից բարեհաճ վերաբերմունքի արդյունք է, երբ մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչը պատրաստ է իր փորձը փոխանցել երիտասարդներին», – ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ