Գազարով կարկանդակ. պահոց կերակուրներից
Henaran.am-ը շարունակում է ներկայացնել պահքի համար նախատեսված ուտելիքներ:
Բաղադրիչներ
- գազար – 2 հատ
- անանաս – 1 տուփ (պահածոյացված)
- չամիչ – 100 գր
- ընկույզ – 100 գր
- նարինջ – 1 հատ
- մեղր – 120 գր
- բուսայուղ – 1 բաժակ
- ալյուր – 2 բաժակ
- կակաոյի փոշի – 3 ճ/գ
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 2 ճ/գ
- փխրեցուցիչ – 1 ճ/գ
- սոդա – 0,5 թ/գ
- Գլազուրի համար՝
- շաքարի փոշի – 1 բաժակ
- հյութ նարինջի
Պատրաստման եղանակ
- Պահածոյացված անանասի հյութը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք չամիչն ու այդպես թողնում 1-3 ժամ։
- Գազարը մաքրում ենք ու անցկացնում մանր քերիչով։ Նարնջի կեղևը նույնպես անցկացնում ենք քերիչով, որից հետո քամում ենք հյութն ու ավելացնում ենք ստացված զանգվածին։
- Գազարին ավելացնում ենք բլենդերով հարած անանասի հյութը, ավելացնում ենք չամիչը հեղուկի հետ միասին և բուսայուղը։ Մեղրը մի քիչ տաքացնում ենք, ավելացնում ստացված խառնուրդին ու խառնում ենք։
- Ընկույզը մանր կտրատում ենք, ալյուրը, կակաոյի փոշին, օսլան, սոդան ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և խառնում ենք։
- Ալրային ու գազարի զանգվածները խառնում ենք, ձևամանը պատում ենք յուղաթղթով ու բուսայուղով։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, հավասարապես տարածում ու դնում ենք ջեռոցի մեջ։ Թխում ենք 1 ժամ նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք յուղաթուղթը։
- Պատրաստում ենք գլազուրը, որի համար շաքարի փոշին խառնում ենք նարնջի հյութի հետ, տաք վիճակում լցնում ենք կարկանդակի վրա ու թողնում ենք, որ 2 ժամ սառչի։
Աղբյուրը՝ cooks.am