15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետի մոտ շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:

Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել և  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի,  բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝  գործող գներով  հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները   հիմք կծառայեն պետական և համայնքային  բյուջեների  արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև  մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ