04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ և ապագայում իրականացվելիք ծրագրերին: Ընդգծվել է նաև ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ակտիվ համագործակցությունը:

Առանձնահատուկ կարևորվել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և անդրադարձ է կատարվել նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ