18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անի Զախարյանը` Թուրքիայի նախագահին

”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Շատ հետաքրքրական են Ֆրանսիայի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ արված Ֆրանսուա Օլանդի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երկկողմ հայտարարությունները՝ կապված հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի՝ Ֆրանսիայի կողմից ընդունման և Թուրքիայի կողմից պատմական արխիվները բացելու պատրաստակամության մասին: Այն, որ տարիներ շարունակ Թուրքիան հայտ է ներկայացնում Եվրամիությանը անդամակցելու համար և մինչ օրս էլ իր տնտեսական-քաղաքական շահերից ելնելով շարունակում է կարևորել Եվրամիությանն անդամակցելու գործոնը, դա փաստ է, սակայն արդյո՞ք իսկապես Թուրքիան պատրաստ է հայոց ցեղասպանության փաստը ընդունել հանուն իր եվրաշահերի:
Տարիներ շարունակ համաշխարհային գործընթացներում Թուրքիան ցուցաբերել է բացահայտ մերժողականություն, ավելին, հետապնդվել և ազատազրկրվել են բոլոր այն թուրք գործիչներն ու գրողները, ովքեր կողմ են արտահայտվել հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ուստի թուրքական քաղաքականության այսպիսի ֆոնի վրա, շատ կասկածելի են դառնում այժմ ընթացող գործընթացները: Կամ Թուրքիան դիվանագիտական խաղ է սկսում և արխիվների ուսումնասիրման ժամանակահատվածում ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Եվրամիությանն անդամակցելու առումով: Կամ սա ֆրանսիական դիվանագիտություն է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու մերժումն արդարացնելու համար: Ինչևիցե, այժմ Հայաստանի համար ստեղծվում է բավականին բարենպաստ քաղաքական իրավիճակ 100-ամյա տարելիցին ընդառաջ հարցը լրիվ նոր քաղաքական հարթակ տեղափոխելու համար և ամեն ինչ կախված է հայկական կողմի ճիշտ դիվանագիտական-քաղաքական քայլերից”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ