26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկումները դեռ շարունակվում են, ինչպես նախագահն ասաց. Ֆարմանյան (տեսանյութ)

«Նախագահը շատ հստակ ասել է, որ այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցությամբ, որ խոսքը հավակնությունների մասին է: Նա նաև վերահաստատել է, որ ինչ վերաբերում է հավակնություններին, ապա հիմա էլ նման հավանականություն չկա, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որ խոսում է այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին ներկայացնելու իրավունքը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից:

 Հարցին, թե կարելի է ասել, որ քննարկումներն արդեն կայացել են, նա պատասխանեց՝ ոչ. «Քննարկումները դեռ շարունակվում են, ինչպես նախագահն ասաց»,-նշեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ շատ պատգամավորներ իրենց անձնական կարծիքը կարող են ունենալ, ինքն էլ շատերի նման գտնում է, որ այս իրավիճակում ճիշտ է ու նպատակահարմար առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ նախագահն ինքը որոշել է, որ առաջդրվելու է, նա պրձագանքեց. «Կարելի է ենթադրել այն, ինչ ասել է նախագահ Սարգսյանը. այդ քննարկումները դեռ շարունակվում են, մեզանից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն արտահայտելու իր կարծիքը ու ընդհանուր կայացնելու որոշումը, ցանկանում եմ, որ նման որոշումները կայացնելիս չկտրվենք իրականությունից: Կա քաղաքական իշխանություն, որը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ ես ինքս տեսնում եմ նախագահ Սարգսյանին այդ պաշտոնում»:

Դիտարկմանը, թե նախագահը ասաց, որ քննարկումներ եղել են, սակայն ՀՀԿ-ից միշտ ասում էին, թե չեն եղել քննարկումներ, Ֆարմանյանն արձագանքեց. «Նախագահն ասել է այն, որ կուսակցության մարմինը, որ պատասանատու է որոշման կայացման համար, չի քննարկել, խոսքը այն քննարկումների մասին է, որ մեզանից յուրաքանչյուրն ունեցել է»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, ՀՀԿ-ականն ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ ունի իր սահմանադրական իրավունքը պայքարելու: Այստեղ գնահատելու կամ վիճարկելու որևէ խնդիր չկա, գլխավորն այստեղ այն է, որ քաղաքական գործընթացները պետք է լինեն սահմանադրության շրջանակներում, և ձևավորված կայունությունը շարունակվի ու չտանի ուռճացման»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ