«Մենք միշտ շիտակ ու անկեղծ ենք մեր գործընկերների հետ»
«Մենք շատ ազնիվ ենք եղել, ազնիվ ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև Մոսկվայում և ամենուր: Հիմնականն, ինչ առանձնացնում է մեզ, անկեղծությունն ու շիտակությունն է գործընկերների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԱՄՆ կատարած պատգամավորական այցի արդյունքները, մասնավորապես անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Մոսկվայի ու Վաշինգտոնի լարված հարաբերությունները խոչընդոտ են ՀՀ և ԱՄՆ հարաբերություններին: Հովհաննիսյանն ասաց, որ ԱՄՆ-ում էլ է ասվել, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են ՀՀ-ի համար, սակայն ԱՄՆ-ն ևս մեր բարեկամ երկիրն է:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ տարբեր հարթակներում, այո, այդ խնդիրը շատ է դրվել: Աղվան Վադանյանն էլ շեշտեց, որ համագործակցության ձևաչափերը տարբեր են: