13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քուրդ զինյալները մահափորձ էին ծրագրել Էրդողանի և նրա ընտանիքի դեմ

Թուրքիայի ոստիկանությունը ահաբեկչության գործի շրջանակներում հարցաքննել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորման անդամներ Զոզամ Քութումին, Մեհմեթ Էմին Թորենին և Գյուլշեն Բահադիրին։  Վերջիններս մասնակցություն են ունեցել Ստամբուլում պայթյունների կազմակերպմանը 2016-ին:

Հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը կատարված խուզարկության արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ:  Մասնավորապես հայտնաբերվել է ծածկագիր, որը վերծանելուց հետո հայտնի է դարձել, որ քուրդ զինյալները պատրաստվում էին մահափորձ կատարել ոչ միայն Էրդողանի, այլ նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների դեմ։

Քրդական խմբավորման անդամների տանը հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների  հետևանքով զոհերի թիվը հասել էր 46-ի։ Իսկ 2016թ. հունիսի 7-ին, Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում տեղի ունեցած հզոր պայթյունից սպանվել էր 12 մարդ, վիրավորել՝ 44-ը։ 

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ