Տեր-Պետրոսյանը Քոչարյանի հետ չի համագործակցի. ՀԱԿ պատգամավոր /վիդեո/
”Ես զարմացած եմ, որ նման հայտարարություններ կարելի է անել, այդ հնարավորությունը մեզանից ոչ մեկը չի տեսնում, ներիշխանական խաղեր են, դիրքերի ամրապնդում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա ընդդիմության նոր առաջնորդը, պատասխանեց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա՝ երկրորդ նախագահի ակտիվացումն ընդամենը պայքար է վարչապետության համար:
՛՛Սակայն Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նման հնարավորություն չի տա՛՛,-նշեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ անդամ Սասուն Միքայելյանի տեսակետին, թե ընդդիմադիր ուժերը /ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՛՛Ժառանգություն՛՛/ ծառայում են Քոչարյանի շահերին ու նրա վերադարձի համար հեղ են պատրաստում, ապա Լյուդմիլա Սարգսյանը նախ ասաց, որ չէր ցանկանա Սասուն Միքայելյան հակադարձել, բայց համամիտ չէ նրա կողմից հնչեցված տեսակետին, գնահականներին:
”Ցավում եմ, որ նրա կողմից է այդ կարծիքը հնչում: Ավելի մեծ քննադատող, քան Լևոն Տեր-Պետրոսյանն է, Քոչարյանի նկատմամբ չի եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը իր ասածներից հետ չի կանգնի երբեք՛՛,-վստահեցրեց ՀԱԿ պատգամավորը:
Մեր դիտարկմանը, որ առաջին նախագահին նման կերպ մեղադրում են նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության համար, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց, որ համագործակցում են ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները, քանի որ ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծաթիվ խմբակցության դեմ միայնակ չեն կարող պայքարել: