18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր կարող են սովորել Դիլիջանի միջազգային քոլեջում

UWC Դիլիջան քոլեջը իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում հայկական առաջին միջազգային դպրոցը կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի` 60 երկրներից:

UWC  Դիլիջան քոլեջում և UWC  այլ դպրոցներում սովորելու համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014-ի օգոստոսի դրությամբ կլինի 16 տարեկան, 18-ից ոչ բարձր:

Ընդունելության և այլ հարցերի շուրջ այսօր կայացած մամլո ասուլիսին մանրամասներ ներկայացրեցին Դիլիջանի միջազգային դպրոցի հարցերով անմիջականորեն զբաղվող պատասխանատուները:

IDеA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը  տեղեկացրեց, որ ցանկացողների համար կազմակերպվել է բաց դռների օր, որը կկայանա վաղը՝ հունվարի 25-ին Ամերիկյան համալսարանում:

UWC  Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը հայտնեց իր ուրախությունը դպրոցի բացման կապակցությամբ.

”Ուրախ եմ, որ դպրոցը վերջապես բացվում է, և մենք կսկսենք կենսական այն գործընթացը, որ կմղի  Հայաստանում նոր դպրոց կերտելու: Ես վստահ եմ, որ մեր թիմը Դիլիջանի միջազգային դպրոցը կդարձնի աշխարհի լավագույն դպրոցը: Ուզում եմ հավաստել Ձեզ, որ այս միջազգային քոլեջը Հայաստանինն է, որ այն շարունակելու է մնալ Հայաստանում և իր մեջ կընդունի աշխարհի տարբեր երկրների երեխաներ”:

Փադըֆութը անդրադարձավ շրջանառվող ասեկոսեներին, որոնցում հաղորդվում է, որ դպրոցը նախատեսված է մեծահարուստների երեխաների համար.

”Հավաստիացնեմ , որ սա մեծահարուստների դպրոց չէ, այս քոլեջ կընդունվեն միայն այն աշակերտները, որոնք կունենան տվյալներ: Սա մի դպրոց է որը բառիս բուն իմաստով բաց է լինելու բոլորի համար: Անկախ ծագումից, մաշկի գույնից, դավանանքից և այլն”:

Պատասխանատուները տեղեկացրին նաև, որ  դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կազմելու է 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարեգործների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ