26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնենք.Լիբանանի վարչապետ

 

Լիբանանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք: Այդ մասին ասել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպումից հետո։

«Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները եւ երկու ժողովուրդների միջեւ կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, եւ դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր այստեղ միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը եւ մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում: Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ եւ ի բարօրություն մեր երկու երկրների եւ ժողովուրդների»,- ասել է Հարիրին:

Նրա խոսքով, Կարապետյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ամրապնդել եւ զարգացնել Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ ամենատարբեր մակարդակներում. բանկային ոլորտում համագործակցությունը, մանավանդ որ լիբանանյան բանկերը հայտնի են աշխարհում եւ մեծ ներուժ ունեն, որպեսզի ֆինանսավորեն հանրային եւ մասնավոր ծրագրեր: «Մենք հպարտանում ենք դրանով, եւ դրա մասին վկայում են շատ ծրագրեր: Խոսեցինք նաեւ այս ոլորտում համագործակցություն ծավալելու մասին:

Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի: Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո:

Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջեւ պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, եւ ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում: Այո, համաձայն եմ, շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաեւ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք: Այսօր պարոն վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունի, նաեւ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, եւ նպատակն է, որպեսզի խրախուսվեն ներդրումները՝ ինչպես հայկական ներդրումները Լիբանանում, այնպես էլ լիբանանյան ներդրումները Հայաստանում: Դա բխում է երկու երկրների շահերից, եւ մենք պետք է ուսումնասիրենք այն հարցերը, ինչի մասին խոսեց պարոն վարչապետը: Նա նաեւ մի գաղափար առաջարկեց, որը պետք է նույնպես ուսումնասիրենք: Դա կխրախուսի ներդրումները, եւ մենք պետք է սկսենք ամենամոտ ժամանակներս իրականություն դարձնել: Մենք խոսեցինք նաեւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Լիբանանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք»,- նշել է Հարիրին:

«Ինձ համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ տա Աստված, որ ես եւ պարոն վարչապետը, միասին աշխատելով, կարողանանք դրանք զարգացնել ապագայում»,- ասելէ  Լիբանանի վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ