21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկ Մարությանը` «Սուպեր մամա 2»–ի ունեցած վնասի և նոր ֆիլմի մասին

Կարգին փրոդաքշընը շուտով կներկայացնի նոր ֆիլմ` «Ֆիլմ ֆիլմի մասին», որը կներկայացնի նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծման պատմությունը։ 

«Այս ֆիլմը պատմելու է ոչ միայն «Սուպեր մամայի», այլև մեր մյուս 4 ֆիլմերի ստեղծման պատմությունը։ «Ֆիլմ ֆիլմի մասին» ներկայացնելու գաղափար վաղուց ունեինք։ Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն ժամանակը չէր ներում իրականացնել այն։ Որոշեցինք ամբողջացնել և մեր բոլոր ֆիլմերի մասին պատմող ֆիլմ ներկայացնել»,– ասել է Հայկ Մարությանը։

Հարցին՝  ի՞նչ չափի վնաս կրեց «Սուպեր մամա 2»–ը տարեսկզբին ապօրինաբար համացանցում հայտնվելու արդյունքում  և ի՞նչ արդյունքներ ունեն կինոթատրոնից՝ Հայկը պատասխանել է.  «Բնականաբար, վնասը մեծ էր։ 1-2 օրում 2 մլն մարդ էր դիտել ֆիլմը։ Այդ 2 մլն մարդը կարող էր կինոթատրոնում դիտել այն»:

Աղբյուրը՝ Թերթ.am Life

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ