05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բա մեռնե՞նք. Սոնա Ռուբենյանը ահազանգում է

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդն անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչինչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն. լո՞ւրջ: Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո: Ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը) Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի մեր երկրո՞ւմ, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն: Բա մեռնե՞նք: Կասեցնել՝ կասեցնել, մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ