04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ. վարչապետի ուղերձը

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

 

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

 

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

 

Սիրելի՛ կանայք,

 

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

 

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ