09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Չպետք է թշնամանալ. Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի ու կառավարության բանավեճից

՛՛Եթե որևէ պաշտոնատար անձ որևէ այլ պաշտոնատար անձի ինչ-որ ժամանակահատվածում գնահատական է տալիս, դրանից չպետք է թշնամանալ, չպիտի ինչ-որ եզրակացություններ անել և տոնայնությունն ու բառերի օգտագործումը չպիտի այդպիսին լինի:

Նման երևույթները որևէ այլ բան չեն տալիս՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-կառավարություն հեռակա բանավեճից:

Հարցին, ընդունելի համարում է Քոչարյանի քննադատությունը, նա պատասխանեց, որ այս թեմային արդեն կառավարության մյուս ներկայացուցիչներն անդրադարձել են, և պետք չէ, որ ինքն էլ պատասխանի:

Դիտարկմանը, որ իր անմիջական ղեկավարին չի պաշտպանում, նախարարն արձագանքեց. ՛՛Իմ անմիջական ղեկավարը պատասխանել է ու լրացուցիչ պաշտպանվելու կարիք չունի՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ