Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում. ՄԻՊ
Սիրելի´ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:
Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:
Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:
Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան