16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե ընտրություններ չկան, ինչպե՞ս ես իմանալու՝ քո վարկանիշը բարձրացա՞վ, թե՞ իջավ»

Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքը քվեարկեց Արմեն Սարգսյանի օգտրն։ Անդրադառնալով ա այս թեմային՝ քաղաքագետ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ «Ծառուկյան» դաշինքը սատարեց ոչ թե իշխող կոալիցիայի,  այլ նախագահի ներկայացրած թեկնածուին․ դե յուրե դա նույնն է, բայց դե ֆակտո դրանք տարբեր են։

«Եվ ինչպես մենք տեսնում ենք Ծառուկյան դաշինքի գործունեությունին, նա ազատ է քննադատելու եւ միշտ քննադատում է գործող Կառավարությունը, որը նույնպես այսպես ասած՝ գործող կոալիցիայի քաղաքական միավոր է։ Եվ ահա, թեև  նրանք ազատ են քննադատելու եւ միշտ քննադատում են Կառավարությանը, սակայն երբ հարցը վերաբերվում է նախագահի կողմից այս կամ այն գործողության իրականացնելուն, ապա նրանք չեն քննադատում նախագահի կողմից կոնկրետ իրականացած գործողությունները։ Այսինքն՝ եթե ամփոփենք առաջին մասը, կարող եմ նշել, որ «Ծառուկյան» դաշինքը աջակցեց ոչ թե կոալիցիայի, այլ նախագահի քաղաքական գործունեությանը․ ինչ-որ նախագահի թեկնածու առաջադրելը  նույնպես գործող նախագահի քաղաքական գործունեության արդյունքն է», –   ասաց քաղաքագետը։

Խոսելով   «Ծառուկյան» դաշինքի  վարկանիշի  մասին՝   քաղաքագետն ասաց․  «Վարկանիշը հասարակության մոտ կբարձրացնի, թե կիջեցնի… Գիտե՞ք ինչ,  վարկանիշի հարցը կարեւոր է որպես գործիք, երբ կա ընտրությունների ինստիտուտ, երբ գոյություն ունեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։ Եթե այդ ինստիտուտը չկա, ապա բացարձակ նշանակություն չունի  հասարակության մոտ քո վարկանիշը բարձրանում է, թե իջնում, որովհետեւ դու դրանք ստուգելու հնարավորություն չունես։ Դա ստուգվում է ընտրությունների միջոցով։ Եթե ընտրություններ չկան, ինչպե՞ս ես իմանալու՝ քո վարկանիշը բարձրացա՞վ, թե՞ իջավ», –   ասաց Արմեն Բադլյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ