Մովսիսյանի հորը քիչ է մնացել սպանեն
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը՝ Սերգեյը, պատմել է իր որդու նորամուտի մասին մոսկովյան ակումբի կազմում:
՛՛Մարզադաշտի տրիբունայում նստած էի ՛՛Սպարտակի՛՛ ավանդական երկրպագուների կողքին: Դրանք այն անձինք էին, ովքեր 30 տարուց ավելի է, ինչ երկրպագում էին ՛՛Սպարտակին՛՛: Սկզբում որոշել էի ոչ մեկի հետ չշփվեմ, որովհետեւ առաջին խաղն էր եւ վախենում էի, որ Մովսիսյանը վատ կխաղա:
Բայց հենց սկզբում նա խփեց առաջին գնդակը եւ ինձ հարցրին` ես եմ հայրը: Դրական պատասխան ստանալուց հետո շնորհավորեցին: Հետո խփեց 2-րդը, 3-րդը: Հեթ տրիկից հետո նրանք բոլորը թափվեցին իմ գլխին: Մոտավորապես 15 հոգի: Քիչ էր մնում ինձ սպանեին: Այդպես էին նրանք ուրախանում՛՛,- նշել է Սերգեյ Մովսիսյանը: